Իրանի ռազմածովային ուժերի նախազգուշացումը ջրային սահմանում ամերիկյան EP-3E ինքնաթիռին
https://parstoday.ir/hy/news/iran-i196482-Իրանի_ռազմածովային_ուժերի_նախազգուշացումը_ջրային_սահմանում_ամերիկյան_ep_3e_ինքնաթիռին
Իրանի ջրային սահման ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռի մուտք գործելուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը նախազգուշացում են ուղարկել ինքնաթիռին և թույլ չեն տվել, որ այն առանց թույլտվության ներխուժի Իրանի երկինք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2023 13:00 Asia/Tehran
  • Իրանի ռազմածովային ուժերի նախազգուշացումը ջրային սահմանում ամերիկյան EP-3E ինքնաթիռին

Իրանի ջրային սահման ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռի մուտք գործելուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը նախազգուշացում են ուղարկել ինքնաթիռին և թույլ չեն տվել, որ այն առանց թույլտվության ներխուժի Իրանի երկինք։

Fars լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ուրբաթ կեսօրին, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը մտել է Իրանի ջրային սահման Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերում, ռազմածովային ուժերը կատարյալ զգոնությամբ՝ նախազգուշացում ուղարկելով այս օդանավն, նրանք թույլ չտվեցին  թռչել Իրանի երկնքում:
ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը լրտեսական ինքնաթիռներից է, որի պարտականությունն է տեղեկատվություն հավաքել։
Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմը որոշիչ ուժ է տարբեր ոլորտներում և զինված լինելով բնիկ բոլոր տեսակի նոր նավերով, այդ թվում՝ վերգետնյա և ստորգետնյա նավերով, այն դարձել է ծովային մեծ ուժ Պարսից ծոցում և Հյուսիսային Հնդկական օվկիանոսում:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը կարող են օգտագործել առաջադեմ տեխնիկա և զենք ռազմածովային պատերազմի ոլորտում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ափերից մինչև Հնդկական և Ատլանտյան օվկիանոս և ցանկացած վայրում անվտանգությունը պահպանելու համար:
Իրանի նավագնացության նավատորմի ներկայությունը Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ աշխարհի չորս տնտեսական երթուղիներու, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսում ռազմածովային առաքելություններ իրականացնելը ցույց են տալիս ծովային ասպարեզում Իրանի մեծ կարողությունը: