ԻԻՀ առաջնորդ. Համաշխարհային քաղաքական զարգացումները տանում են Իսլամական Հանրապետության թշնամիների ճակատի թուլացմանը
Նշելով, որ համաշխարհային քաղաքական զարգացումները տանում են Իսլամական Հանրապետության թշնամիների ճակատի թուլացմանը, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Այս հնարավորությունն օգտագործելու համար անհրաժեշտ է վարել ավելի ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականություն»:
Երեքշաբթի օրը համակարգի պատասխանատուների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին հայտարարել է. «Երկու-երեք տարի առաջ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ առաջացած երկբևեռությունը դեռևս առկա է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ուժի թուլացման օրինակներին, առաջնորդը հավելել է. «ԱՄՆ-ն սկսեց պատերազմն Ուկրաինայում: Սակայն այդ պատերազմը տարածություն առաջացրեց այդ երկրի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև, որոնք կրում են պատերազմի բեռը, իսկ ԱՄՆ-ն միակ շահողն է»:

Անդրադառնալով Իրանի մյուս թշնամուն՝ Իսրայելին, ԻԻՀ առաջնորդը հավելել է, որ իր գոյության 75 տարիների ընթացքում այդ ռեժիմը երբևէ չի ունեցել այնպիսի խնդիրներ, որոնք առկա են այսօր:

Անդրադառնալով ռեժիմի փլուզման մասին վկայող իրադարձություններին, առաջնորդն ասել է. «Սիոնիստական ռեժիմի քաղաքական վիճակն անկայուն է: Վերջին չորս տարիներին ռեժիմն ունեցել է չորս վարչապետ, կուսակցական կոալիցիաներ չեն ձևավորվում, իսկ եղածները քայքայվում են: Ռեժիմի գոյության ողջ ընթացքում ներքին իրավիճակը եղել է խիստ երկբևեռացված, ինչի մասին վկայում են հարյուր հազարավոր ցուցարարների մասնակցությամբ տեղի ունեցող բողոքի ցույցերը: Իսկ այդ խնդիրները մի քանի հրթիռ արձակելով հնարավոր չէ փոխհատուցել»:
Անդրադառնալով այն լուրերին, որ Իսրայելից հեռացողների թիվն առաջիկայում կհատի երկու միլիոնի սահմանն ԻԻՀ առաջնորդը նշել է, որ ռեժիմի փլուզման մասին պաշտոնյաների նախազգուշացումներն Իսրայելի թուլացման հերթական նշանն են:
Խոսելով Իրանում թշնամիների կազմակերպած սադրանքների մասին, առաջնորդն ասել է. «Իրանում կազմակերպվել ու շարունակելու են կազմակերպվել սադրանքներ, որոնցից մեկի ականատեսը եղանք անցած տարի: Այն կազմակերպվել էր կանանց իրավունքների պաշտպանության պատրվակով և արևմտյան լրտեսական կառույցների աջակցությամբ»:
Անդրադառնալով արևմտյան երկրներում կանանց անապահով վիճակին, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Այդ երկրներից մի քանիսում կանայք խոստովանում են, որ իրենց ապահով չեն զգում դրսում, բանակում, ճամբարներում: Որպես օրինակ, հիջաբ կլրող մուսուլման կինը, ով դատարան է գնացել բողոք ներկայացնելու համար, սպանվում է նրա կողմից ում դեմ հայց է ներկայացրել:
Եվ նույն երկրները դատապարտում են Իրանին, որտեղ կանայք ունեն արժանապատիվ կյանք»:
Խոսելով անցած տարվա իրադարձությունների ժամանակ խաբված մարդկանց մասին, առաջնորդն ասել է. «Մի խումբ խաբված մարդիկ, հետևելով թշնամուն ու դավաճաններին, կանանց իրավունքների մասին կարգախոսներ էին վանկարկում, ինչը սթափ խոսքի ու տրամաբանական դատողության փոխարեն, ասոցացվում էր խուլիգանության հետ»:
Նշելով, որ հիջաբից հրաժարվողները տեղյակ չեն այդ քայլի կուլիսային գործողությունների մասին, որոնք իրականացնում են օտարերկրյա լրտեսական գործակալություններն առաջնորդն ասել է. «Եթե նրանք իմանան, թե ովքեր և ինչ կազմակերպություններ են կանգնած հիջաբի դեմ պայքարի հետևում, այլևս նման բան չեն անի, քանի որ նրանցից շատերը հավատացյալներ են»:
Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Այս խնդիրն անպայման կլուծվի, քանի որ հեղափոխության առաջին շաբաթներին մեծարգո իմամը հայտարարեց, որ հիջաբը պետք է պարտադիր լինի»: