Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ է ներկայացրել՝ վարդաջրի թորման արարողության գրանցման համար
Ապրիլ 05, 2023 07:01 Asia/Tehran
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի մշակութային ժառանգության հարցերով տեղակալ Ալի Դարաբին հայտարարել է «Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ է ներկայացրել՝ վարդաջրի թորման արարողությունը ոչ նյութական ժառանգության ցանկում գրանցելու համար»:
Նա հավելել է. «Վարդաջրի ստացման արարողությունն Իրանում կապված է իսլամի մարգարեի հետ: Գոլե Մոհամմադ անունով վարդի ծաղիկները հավաքվում են ամեն տարի մայիսին, ավանդական ձևով»:
Դարաբին ասել է. «Ոչ նյութական մշակութային ժառանգություն համարվորղ վարդաջրի թորման ավանդական մեթոդը կիրառվում է երկրի մեծ թվով նահանգներում»: