Իրանի ծրագիրը՝ արբանյակների կառուցումն ու արձակումը առևտրայնացնելու համար
Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդգծել է.-«Մոտ ապագայում այս նախարարությունը առևտրայնացնելու է արբանյակների կառուցման և արձակման ծառայությունները և տրամադրելու է այլ երկրներին»։
Իսա Զարեփուրն այսօր կառավարության նիստի շրջանակում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Այս տարի, հիմնվելով Տիեզերական գերագույն խորհրդի որոշման վրա, ընդգրկուն ծրագիր ունենք երկրի տիեզերական արդյունաբերության զարգացման համար»:
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այնուհետև հայտնելով տասը արբանյակների և տիեզերական բեռների արձակման փուլում գտնվելու մասին, հավելել է,«Մի քանի արբանյակներ կառուցման փուլում են, և այս տարին արգասաբեր տարի է լինելու երկրի տիեզերական արդյունաբերության համար»:
Զարեփուրը հստակեցրել է,- «Նպատակն այն է, որ կարողանանք առաջին քայլով երկրի ծառայություններն ու փորձառությունները տրանադրեկ հարևան և իսլամական երկրներին»: