Պուտինի օգնականի այցը Թեհրան
Ապրիլ 08, 2023 14:40 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահի հատուկ օգնականը Թեհրան է ժամանել՝ հանդիպելու և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ զրուցելու նպատակով։
Իգոր Լեւիտինը երկօրյա այցով Թեհրան է ժամանել ուրբաթ օրը։
Sputnik լրատվական գործակալությունը գրել է, որ Լևիտինը կհանդիպի իրանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկու երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացումը։
Իգոր Լևիտինի հանդիպումների օրակարգում կլինեն «Հյուսիս-Հարավ միջանցքի» երկաթուղային նախագծի և Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ քննարկումներ:
Պիտակ