Իրանը և Ռուսաստանը բանակցել են Կասպից ծովով բեռների տարանցման ծավալների ավելացման շուրջ
(last modified Sun, 09 Apr 2023 07:58:07 GMT )
Ապրիլ 09, 2023 11:28 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը բանակցել են  Կասպից ծովով բեռների տարանցման ծավալների ավելացման շուրջ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և ՌԴ նախագահի հատուկ օգնականը քննարկել են օդային, ծովային, երկաթուղային, ավտոմոբիլային և «բազմամոդալ տրանսպորտի» ոլորտներում համագործակցության զարգացման և Կասպից ծովով բեռների տարանցման հնարավորությունների օգտագործման հետ կապված հարցեր։

Մեհրդադ Բազրփաշը  երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպման և բանակցությունների ժամանակ երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության զարգացումը շահավետ է համարել երկու կողմերի համար և ասել.-«Կասպից ծովի միջանցքներով , ներառյալ Կասպից ծովի արևելյան և արևմտյան միջանցքներով ծովային երթուղու  տարանցիկ հնարավորությունների ընդլայնումը  կարող է արդյունավետ լինել Կովկասում  ցամաքային ծանրաբեռնված  երթևեկության նվազեցման համար»:

Նա շարունակել է. «Ռաշթից մինչև  Անզալիի առևտրաարդյունաբերական ազատ գոտում գտնվող Կասպից նավահանգիստն  տանով 35 կմ ճանապարհի կառուցման ամբողջացմամբ՝  երկաթուղային ցանցը, Անզալի նավահանգիստը և Կասպից նավահանգիստը կմիանա Պարսից ծոցում գտնվող Իրանի հարավային նավահանգիստներին, հատկապես Բանդար Աբբասին: Դա կարևոր իրադարձություն կլինի Կասպից ծովի հյուսիսում գտնվող ռուսական նավահանգիստներով մուլտիմոդալ փոխադրումների ոլորտում։

Այս հանդիպմանը ՌԴ նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինը ամփոփեց փորձագիտական ​​հանդիպումները և անդրադարձավ Ռաշթ-Աստարա երկաթուղային ճանապարհ կատարած ռուսական պատվիրակության այցին:

Նա ցանկություն հայտնեց բոլոր ոլորտներում զարգացնել   տրանսպորտային համագործակցությունը: