Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպան.Բաքուն չպետք է Իսրայելի դաշտում խաղա
https://parstoday.ir/hy/news/iran-i196980-Ադրբեջանի_Հանրապետությունում_Իրանի_նախկին_դեսպան.Բաքուն_չպետք_է_Իսրայելի_դաշտում_խաղա
Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպանը Թեհրանի և Բաքվի միջև լարվածության մասին ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այժմ շատ խելամիտ և զսպված է գործել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Երկխոսության դուռը չի փակել, դեռևս պահպանում է իր դեսպանատունը Ադրբեջանի Հանրապետությունում և նորմալ հետևում է ԱՀ-ի հետ իր հարաբերություններին »։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2023 08:47 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպան.Բաքուն չպետք է  Իսրայելի դաշտում խաղա

Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպանը Թեհրանի և Բաքվի միջև լարվածության մասին ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այժմ շատ խելամիտ և զսպված է գործել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Երկխոսության դուռը չի փակել, դեռևս պահպանում է իր դեսպանատունը Ադրբեջանի Հանրապետությունում և նորմալ հետևում է ԱՀ-ի հետ իր հարաբերություններին »։

ԻԼՆԱ-ի թղթակցի հետ զրույցում, Մոհսեն Փաք Այինը հավելել է. «Երբ երկրների միջև տարաձայնություններ են առաջանում, դիվանագիտությունը կարող է արժեքավոր դեր խաղալ և լուծել խնդիրները: Թվում է,որ ԱՀ հակադիվանագիտական ​​այս մոտեցումն ավելի է սրել տարաձայնությունները, ինչը, չի բխում Ադրբեջանի Հանրապետության շահերից։ Հուսով ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի խաղա Արևմուտքի և Իսրայելի դաշտում և Սիոնիստական ​​ռեժիմին և Իրան-Ադրբեջան հարաբերություններին  դեմ գործակալներին  հնարավորություն չի տա քանդել Իրանի հետ իր հարաբերությունները։ Լարվածություններն առավելաբար կվնասեն զարգացող երկիր հանդիսացող Ադրբեջանի Հանրապետությանը:

Փակ Այինը  հստակեցրել է,-«Ընդհանրապես, Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ուշադրություն դարձնի այն փաստին, որ Իրանը ձգտում է ամրապնդել հարաբերություններն իր հարևանների հետ և լուծել վեճերը այդ երկրների հետ։ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է փորձի որոշում կայացնել որպես անկախ երկիր և չխաղա Սիոնիստական ​​ռեժիմի դաշտում  և չձգտի արգելափակել դիվանագիտական ​​հաղորդակցությունները»։