Քանանի Չաֆի. Իսլամական երկրները պետք է կանխեն հասարակական մտքի շեղումը պաղեստինյան հարցից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ իսլամական երկրները պարտավոր են թույլ չտալ, որ Սիոնիստական ռեժիմն օգտագործի տարածաշրջանի քաղաքական մթնոլորտը՝ հասարակության ուշադրությունը պաղեստինյան խնդրից շեղելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա ասուլիսում պատասխանելով Iran Press-ի թղթակցի հարցին՝ կապված պաղեստինյան օկուպացված տարածքներում վերջին անկարգությունների մասին, ասաց.«Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում միջազգային հանրության դերն անհրաժեշտ է»։
Քանանի Չաֆին հայտարարել է, որ իսլամական երկրների դերը պաղեստինյան ժողովրդին քաղաքականապես և միջազգային հարթակներում աջակցելու գործում որոշիչ և կարևոր է, և պարզաբանել է, որ մուսուլման երկրները լուրջ և կարևոր դերակատարում ունեն պաղեստինյան հարցում։
Նա հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը սպառնալիք է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, իսկ իսլամական երկրները պատասխանատու են Իսրայելի օկուպացիոն քաղաքականությանը դիմակայելու համար։