Իրանը հաջողությամբ փորձարկել է հայրենական արտադրության Top Attack հրթիռը
https://parstoday.ir/hy/news/iran-i197460-Իրանը_հաջողությամբ_փորձարկել_է_հայրենական_արտադրության_top_attack_հրթիռը
Իրանի նորագույն Top Attack հրթիռը, որ ստացել է Sadid-365 անվանումը, հաջողությամբ փորձարկվել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2023 12:05 Asia/Tehran

Իրանի նորագույն Top Attack հրթիռը, որ ստացել է Sadid-365 անվանումը, հաջողությամբ փորձարկվել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի կողմից։

Sadid 365-ը 8 կիլոմետր հեռահարությամբ կառավարվող հակազրահային հրթիռ է, որն ունակ է ոչնչացնել բոլոր տեսակի զրահատեխնիկաներ:

Օպտիկական ուղղորդմամբ այս հրթիռն ունի թիրախը խոցելու բարձր ճշգրտություն և վերևից հարձակվելու ունակությամբ (Top Attack) կարող է անցնել նաև տանկերի ակտիվ պաշտպանական համակարգերի պատնեշով և ոչնչացնել դրանք։