Իրանն զբոսաշրջության համար ամենաապահով և ամենագեղեցիկ երկիրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i197718-Իրանն_զբոսաշրջության_համար_ամենաապահով_և_ամենագեղեցիկ_երկիրն_է
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ընդգծել է.-«Իրանը զբոսաշրջության համար ամենաապահով և ամենագեղեցիկ երկիրն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 11:22 Asia/Tehran

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ընդգծել է.-«Իրանը զբոսաշրջության համար ամենաապահով և ամենագեղեցիկ երկիրն է»։

Էզզաթոլլահ Զարղամին այսօր (չորեքշաբթի) Iran Press լրատվական գործակալության հետ զրույցում ասել է. -«Զբոսաշրջությունն աշխարհի բոլոր մարդկանց և իրանցիների իրավունքն է, Իրանը աշխարհի ամենաապահով և ամենագեղեցիկ զբոսաշրջային ուղղություններից մեկն է»։

Զարղամին  հավելել է.-«Վիզաները չեղարկելու նպատակով մոտ 50 առաջնահերթ երկրներ են ներկայացվել և բանակցություններ են  անցկացվել արտաքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության խորհրդի հետ»։

Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը նաև ասել է,-«Իրանն աշխարհին ծանոթացնելու և զբոսաշրջության խթանման հիմնական  ծրագիրը զբոսաշրջիկների համար ճանաչողական  տուրեր կազմակերպելն է»։

Զարղամին մատնանշել է,-«Ներկայումս մենք սկսել ենք ճանաչողական  տուրեր կազմակերպել երկու կարևոր զբոսաշրջային երկրներ՝ Չինաստանի և Ռուսաստանի քաղաքացիների Իրան այցելելու համար»։