Մամուլի տեսություն – 19.04.2023
https://parstoday.ir/hy/news/iran-i197732-Մամուլի_տեսություն_19.04.2023
Թեհրանի կենսագազով աշխատող առաջին էլեկտրակայանը շահագործման է հանձնվել, որպեսզի բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից խնայեն հանածո վառելիքը և կանխեն տարեկան 75 հազար տոննա ածխածնի արտանետումը մթնոլորտ։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 19, 2023 13:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 19.04.2023

Թեհրանի կենսագազով աշխատող առաջին էլեկտրակայանը շահագործման է հանձնվել, որպեսզի բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից խնայեն հանածո վառելիքը և կանխեն տարեկան 75 հազար տոննա ածխածնի արտանետումը մթնոլորտ։

Քեյհան օրաթերթ

Գործարկվել է Թեհրանի կենսագազով աշխատող Էլեկտրակայանն

 

Նախօրեին էներգետիկայի նախարարի ներկայությամբ շահագործման է հանձնվել Թեհրանի hարավային կոյուղու մաքրման կայանի  կենսագազով աշխատող  էլեկտրակայանի բլոկը։

Երեկ առավոտյան էներգետիկայի նախարարի ներկայությամբ բացվել է Թեհրանի հարավում գտնվող կեղտաջրերի մաքրման կայանի 5-րդ և 6-րդ բլոկները, կենսագազով աշխատող  էլեկտրակայանից ջերմային եւ Էլեկտրական Էներգիա արտադրող  բլոկը։ Էլեկտրակայանի էլեկտրական հզորությունն կազմում է շուրջ    2,4 մեգավատտ հզորություն և ունակ է էլեկտրաէներգիա մատակարարել 20 հազար բնակչության համար։

Իրան օրաթերթ

Fox News-ը 787 միլիոն դոլարի փոխհատուցում է վճարել «ԱՄՆ ընտրություններում կեղծիքների քարոզչության» մեղադրանքի համար

 

Fox News-ի դեմ զրպարտության մեղադրանքով Dominion-ի հայցի առաջին դատական նիստը երկու կողմերի համաձայնությամբ չեղարկվել է։ Fox News-ը, որպեսզի չդատվի դատարանում ընտրություններում կեղծիքների քարոզչության համար, համաձայնել է վճարել 787 միլիոն 500 հազար դոլար, որը համարժեք է Dominion ընկերության պահանջած վնասի կեսին:

Dominion ընկերությունը, որը ԱՄՆ-ում քվեների հաշվման մեքենաների խոշորագույն արտադրողներից մեկն է, Նախօրեին պետք է Fox News-ին դատարան  հրավիրեր ընտրակեղծիքների մասին իր կեղծ պնդումների և   այդ ընկերության դերի համար։

Քեյհան օրաթերթ

Ֆրանսիայում քաոսի կրակը կրկին բորբոքվել է

Մակրոնի ելույթը և կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու ծրագրի դեմ բողոքի ցույցերի  նահանջելու մասին նրա հայտարարությունը, Ֆրանսիային վերածել է քաոսի և հակակառավարական ցույցերի թատերաբեմի, իսկ ցուցարարները պահանջել են «Մակրոնի հրաժարականը»։

Ֆրանսիայում համազգային բողոքի ցույցերը՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների պլանը առաջ մղելու Մակրոնի քայլի, նվազման նշաններ ցույց չեն տալիս, և դրանց չափերն օրեցօր ավելանում են, քանի որ Մակրոնը որոշել է դա  իրականացնել՝ չնայած գիտի, որ ֆրանսիացիների ավելի քան 70%-ը դժգոհ է: Բարկացրել է ցուցարարներին, ովքեր ասում են,  թէ  Մակրոնը ծաղրել է ֆրանսիայի  ժողովրդավարությունը:

Էթելաաթ օրաթերթ

Ամերիկացի զինվորների կասկածելի տեղաշարժերը Իրաքի արևմտյան սահմաններում

 

Իրաքի Ալ Ֆաթհ կոալիցիայի առաջնորդներից Ալի ալ Ֆաթլվին հայտարարել է վերջին օրերին Իրաքի արևմտյան սահմաններում ամերիկյան ուժերի կասկածելի գործողությունների և տեղաշարժերի ավելացման մասին։ Այս առնչությամբ Ալի ալ-Ֆաթլավին ընդգծել է. «ԱՄՆ-ի վերջին կասկածելի գործողությունները արևմտյան սահմաններում և Իրաքի ու Սիրիայի ընդհանուր սահմաններում վերջին շրջանում զգալիորեն աճել են, և Վաշինգտոնը փորձում է այդ տարածքը դարձնել անապահով ու ենթահող պատրաստել ԻԼԻՊ ահաբեկչական տարրերի մուտքի ու ելքի համար»։

tert.am

Ալիևի հայտարարությունները ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը․ ՀՀ ԱԳՆ

 

2023թ ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։

Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․

«Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։

Ավելին, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։

tert.am

Փաշինյանն այսօր խոսում է խաղաղության համաձայնության մասին. Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր. Վարդան Օսկանյան

 

Հայաստանն իր անկախության տարիներին դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել. առաջինը՝ 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում էր, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի վրա՝ չնայած միջազգային մեծ ճնշմանը, իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ 2007-ի վերջին ներկայացրած Մարդիդյան փաստաթուղթը, որը տեղի է ունեցել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին։  Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։

«Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք, ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- նշել է Օսկանյանը։

Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։

Օսկանյանը շեշտել է, որ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա: Առաջինը, ըստ նախկին ԱԳ նախարարի, այն է, որ դրանում նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։

tert.am

Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեն. Կրեմլ

 

Մոսկվան Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համարում է այլընտրանք չունեցող: Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին։ Այս եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, հետևաբար մենք բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։

news.am

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. Երկրորդ նախագահի գրասենյակ

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արված հայտարարություններին, որտեղ նա հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, ուր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունն էր հիշատակում։

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մասնավորապես, նշել է. «Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»:

news.am

Տեղում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Այսպես. թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ մյուս երեք` թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։

Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50-ը ժանդարմներ են։