Ղալիբաֆ. Եթե շրջափակումը շարունակվի, Հորմուզի նեղուցը կփակվի
Իրանի իսլամական խորհրդարանի խոսնակը սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է. «ԱՄՆ նախագահը մեկ ժամում 7 պնդում է արել, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրել է․ «Նման կեղծ հայտարարություններով նրանք պատերազմը չեն հաղթել և բանակցություններում արդյունքի չեն հասնի»։
Նշելով, որ եթե շրջափակումը շարունակվի, Հորմուզի նեղուցը կփակվի, Ղալիբաֆը հավելել է. «Նեղուցով տարանցումը կիրականացվի սահմանված երթուղով և Իրանի թույլտվությամբ։
Նա գրել է. «Նեղուցի բաց կամ փակ լինելը և այնտեղ գործող օրենքները որոշվում են տեղում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում»։
«Մեդիա պատերազմը և հասարակության միտքը կողմնորոշեկը պատերազմի կարևոր մաս են կազմում, սակայն Իրանի ժողովուրդը չի տուժի այս հնարքներից»։