Բաղայի. Իրանի հարստացված ուրանը ոչ մի տեղ չի տեղափոխվելու
https://parstoday.ir/hy/news/world-i244754-Բաղայի._Իրանի_հարստացված_ուրանը_ոչ_մի_տեղ_չի_տեղափոխվելու
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանի հարստացված ուրանը ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի տեղափոխվելու»։ Tasnim-ի փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային ասել է. «Միացյալ Նահանգներ ուրանի տեղափոխման տարբերակ չի քննարկվել։ Ինչպես Իրանի հողն է սրբազան, այնպես էլ հարստացված ուրանը»։
(last modified 2026-04-18T07:02:25+00:00 )
Ապրիլ 18, 2026 10:31 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանի հարստացված ուրանը ոչ մի տեղ չի տեղափոխվելու

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանի հարստացված ուրանը ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի տեղափոխվելու»։ Tasnim-ի փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային ասել է. «Միացյալ Նահանգներ ուրանի տեղափոխման տարբերակ չի քննարկվել։ Ինչպես Իրանի հողն է սրբազան, այնպես էլ հարստացված ուրանը»։

Նա նշել է. «Հորմուզի նեղուցի բացումն ու փակումը տեղի չի ունենում համացանցում։ Դա որոշում է Իրանը»։

Բաղային հավելել է. «Հրադադարից հետո Իրանը հայտարարեց, որ քաղաքացիական նավերի անցումը Հորմուզի նեղուցում անարգել է, ինչպես որոշվել է իրավասու մարմինների կողմից»։

Նրա խոսքով. «Այն, ինչ նրանք անվանում են ծովային շրջափակում, անպայման կարժանանա Իրանի արձագանքին»։

ԱԳՆ խոսնակն ասել է․ «Ծովային շրջափակումը հրադադարի խախտում է, և Իրանը անպայման կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»։ 

Նա հավելել է. «Երբ մենք զգանք, որ Իրանի բարձրացրած հարցերն ու շահերը հաշվի են առնվել և ապահովվել են համաձայնագրի տեսքով, ապա կարող ենք վստահորեն ասել, որ մենք մոտ ենք համաձայնագրին»։

Բաղային նշել է. «Պատժամիջոցների վերացումը մեզ համար շատ կարևոր է։ Պատճառված վնասի փոխհատուցումը հատկապես կարևոր է»։ 

Նա հավելել է. «Բանակցությունների որևէ կետի շուրջ երկիմաստություն չկա, մենք հստակորեն արտահայտել ենք մեր դիրքորոշումները»։