Իրանի բանակի ծովուժը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցին մոտեցող ԱՄՆ-ի միջուկային սուզանավին
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարը ներկայացրել է Հորմուզի նեղուցում ամերիկյան սուզանավին ուղղված ծովուժի նախազգուշացման մանրամասները։
Ծովակալ Շահրամ Իրանին ասել է.- «Այս սուզանավը լիակատար լռության մեջ և ջրի տակ մոտենում էր Հորմուզի նեղուցին, երբ այն հայտնաբերվել է իրանական «Ֆաթեհ» սուզանավի կողմից»:
«Ֆաթեհ» սուզանավը կործանարար վարժանքներով ստիպել է ամերիկյան սուզանավին ջրի երես դուրս գալ և ջրի երեսով անցնել Հորմուզի նեղուցը։
Ծովակալ Իրանին հավելել է. -«Ամերիկյան սուզանավը որոշ չափով մոտ է եղել Իրանի տարածքային ջրերին, որին տրվել են անհրաժեշտ նախազգուշացումներ, և նա ուղեկցորդ նավերի ուղեկցությամբ փոխել է իր ուղղությունը»։
Ծովակալ Իրանին հավելել է.- «Ամերիկյան սուզանավը փորձել է անձայն անցնել Հորմուզի նեղուցով, որը հայտնաբերվել է «Ֆաթեհ» սուզանավի պարեկություն իրականացնելու արդյունքում»: