Ապրիլ 22, 2023 17:34 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ.Շարունակվելու է Զինված ուժերին ԱԹՍ-ների մատակարարումը

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ընդգծել է,-«Շարունակվելու է Զինված ուժերին ԱԹՍ-ների մատակարարումը , և համաձայն պլանավորումների` հետևելու ենք զինված ուժերին զինտեխնիկայի մատակարարմանը»։

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բիրգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին անդրադառնալով ԱԹՍ-ների ոլորտի  կարևորությանը և այս կառույցի արտադրած ԱԹՍ-ներին  ասել է,- «ԱԹՍ-ները կարևոր դեր են խաղում մարտերում և պաշտպանության նախարարությունն անցյալ տարվանից առաջնային տեղ հատկացնելով այս ոլորտին , իր օրակարգում է դրել  անօդաչու թռչող սարքերի հետազոտությունն ու արտադրությունը»։

Երիտասարդ լրագրողների  ակումբի հաղորդման համաձայն՝ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը հավելել է,-«Զինված ուժերին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը կշարունակվի, և  պլանավորումների համաձայն՝ մենք հետևում ենք տարբեր ոլորտներում  զինված ուժերին և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարությանը անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ռազմավարական այլ տեխնիկայի մատակարարմանը»։