Թեհրանում ՌԴ դեսպան. Շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի
Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային բորսաներում ազգային արժույթների կիրառման ավելացմանն ասել է, որ շուկայից դոլարի դուրսմղման գործընթացը կշարունակվի:
Նա հավելել է. «Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների և համագործակցության դինամիկան շատ բարձր է և համագործակցությունը զարգանում է տարբեր ուղղություններով»։
Անդրադառնալով երկու կողմերի միջև երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի պատրաստմանը, Դեդովնա սել է. «Այս փաստաթուղթը շատ ամուր համաձայնագիր է, որն ընդգրկում է Իրանի և Ռուսաստանի համագործակցության գրեթե բոլոր ասպեկտները»։
Ողջունելով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները վերսկսելու վերջին պայմանավորվածությունը, դեսպանն ասել է, որ դա նպաստի Արևմտյան Ասիայում և դրանից դուրս տարածաշրջանային իրավիճակի բարելավմանը։
Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին, Ալեքսեյ Դեդովը նշել է. «Մենք առաջարկել ենք բանակցել, բայց Արևմուտքն ու Ուկրաինան չցանկացան ուշադրություն դարձնել»։