Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i198088-Բրիտանիան_և_ԱՄՆ_ն_նոր_պատժամիջոցներ_են_սահմանել_Իրանի_դեմ
Իրանի ներքին գործերին  Արևմուտքի միջամտությունները և այս երկրի դեմ թշնամական դիրքորոշումները շարունակելու շրջանակում,  Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է ԱՄՆ-ի հետ միասին այդ երկիրը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2023 13:52 Asia/Tehran
  • Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել  Իրանի դեմ

Իրանի ներքին գործերին  Արևմուտքի միջամտությունները և այս երկրի դեմ թշնամական դիրքորոշումները շարունակելու շրջանակում,  Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է ԱՄՆ-ի հետ միասին այդ երկիրը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը տարածել է հաղորդագրություն,որում հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում ավելացվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս հրամանատարներ:

Այս մոտեցումը որդեգրվել է մարդու իրավունքները խախտելու մասին  անհիմն պնդումներով: 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ  Նասեր Քանանին մամուլի ասուլիսում  Արևմուտքի հակաիրանական գործողությունները համարել է մերժված, ոչ կառուցողական և ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային կանոնակարգերին ու մեխանիզմներին  հակասող: Նա ասել է,-«Երկրներն իրավունք չունեն միջամտելու անկախ երկրների ներքին գործերին։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտությունն անարձագանք չի մնա,  և Իրանը չի ենթարկվի քաղաքական ճնշումների ազդեցությանը, որոնք իրականացվում են որոշ ոլորտներում Իրանից արտոնություն կորզելու նպատակով։