Այսօր Թաբասի անապատում Իրանի վրա ԱՄՆ ռազմական ձախողված հարձակման տարելիցի օրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i198124-Այսօր_Թաբասի_անապատում_Իրանի_վրա_ԱՄՆ_ռազմական_ձախողված_հարձակման_տարելիցի_օրն_է
2023 թվականի ապրիլի 25-ը Իրանի արևելքում գտնվող Թաբասի անապատում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական ձախողված հարձակման տարելիցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 07:47 Asia/Tehran

2023 թվականի ապրիլի 25-ը Իրանի արևելքում գտնվող Թաբասի անապատում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական ձախողված հարձակման տարելիցն է:

1980 թվականի ապրիլի 25-ին, ԱՄՆ-ը մի քանի ուղղաթիռներով ու ինքնաթիռներով ռազմական հարձակում իրրականացրեց Իրանի վրա:

ԱՄՆ-ի կառավարությունը, որ ԻԻՀ-ի համակարգը կործանելու հարցում ոչ մի արդյունքի չէր հասել, Թեհրանում ամերիկյան լրտեսական որջի գրավումից հետո, 1979թ. նոյեմբերին իր ձերբակալված լրտեսներին ազատելու նպատակով, հարձակվեց Իրանի վրա:

Չնայած որ ԱՄՆ-ի ուժերը շատ փորձեր էին կատարել, մանրամասնորեն ծրագրել ու արդիական զինտեխնիկա էին կիրառել Թաբասի հարձակման մեջ, այդ հարձակումը պարտության մատնվեց Թաբաս քաղաքի մոտակա անապատներում բարձրացած  ավազի փոթորկի պատճառով:  ԱՄՆ-ի ուժերի մի քանի ինքնաթիռներ և ուղղաթիռներ վթարվեցին, մի խումբ ամերիկացի զորայիններ սպանվեցին, իսկ մյուսները  խայտառակությամբ դիմեցին փախուստի:

Թաբասում վայրէջք կատարելուց հետո ամերիկացիները պետք է ուղղաթիռով թռչեին Թեհրան՝ դիվանագիտական ​​առաքելության փոխարեն ամերիկյան դեսպանատան դիվանագետների անվան տակ լրտեսությամբ զբաղվող և դիվերսիոն գործողություններ ծրագրող մարդկանց տարհանելու համար։

Թաբասի գործը գրանցվեց որպես Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ նպատակների ևս մեկ փաստաթուղթ իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատմության մեջ: