Իրանի կառավարության խոսնակ. Իրանի դեմ չարակամների գործողությունները կոչնչացվեն
Իրանի կառավարության խոսնակն ասել է. «Իրանի ժողովրդի առաջընթացի, տարածքային ամբողջականության և միասնության դեմ չարակամների յուրաքանչյուր գործողություն կկործանվի և կոչնչացվի»:
Անդրադառնալով Իրանի Թաբասում ամերիկյան ռազմական հարձակման ձախողման տարելիցին՝ Ալի Բահադորի Ջահրոմին Twitter-ում գրել է. «Իրանի ժողովրդի առաջընթացի, տարածքային ամբողջականության և միասնության դեմ չարակամների յուրաքանչյուր գործողություն կկործանվի ու կոչնչացվի և իսլամական Իրանը օրեցօր կուժեղանա»։
Այսօր՝ 2023 թվականի ապրիլի 25-ին, Իրանի արևելքում գտնվող Թաբասի անապատում Իրանի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման պարտության տարելիցն է։
Այդ օրը ԱՄՆ-ն մի շարք ուղղաթիռներով ու ինքնաթիռներով ռազմական հարձակում իրականացրեց Իրանի վրա, սակայն ավազի փոթորիկի պատճառով գործողությունը ձախողվեց: