Թուրքիան հայտարարել է, որ չի միանում Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i198242
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է որ Անկարան չի միանում Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
(last modified 2025-05-26T15:19:34+00:00 )
Ապրիլ 26, 2023 11:12 Asia/Tehran
  • Թուրքիան հայտարարել է, որ չի միանում Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է որ Անկարան չի միանում Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Sputnik-ի փոխանցմամբ՝ TV 100-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե որն է ավելի մոտ Թուրքիային՝ ՆԱՏՕ-ն, թե՞ Ռուսաստանը, Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Անկարան չի հրաժարվում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր հիմնական սկզբունքներից: Մենք չենք միանում պատժամիջոցներին՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի դեմ»։
Դիմելով ընդդիմադիր կոալիցիային, Չավուշօղլուն ասել է. «Ինչո՞ւ պետք է միանանք  պատժամիջոցներին: Ո՞րն է այդտեղ մեր շահը: Ինչո՞ւ պետք է հրաժարվել անկախ քաղաքականությունից՝ որոշ մարդկանց հաճոյանալու համար»։
Նշելով, որ Թուրքիան վարում 360 աստիճան արտաքին քաղաքականություն, նա հավելել է. «Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները, իսլամական աշխարհը, Ասիան, Կովկասը, Աֆրիկան և Լատինական Ամերիկան: Մենք ամենուր ենք, և Անկարան չի հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր հիմնական սկզբունքներից»։