Թեհրանում կայացել է ասորի նահատակ՝ Ջանի Բեթ Ուշանայի վերջին հրաժեշտի արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i198276-Թեհրանում_կայացել_է_ասորի_նահատակ_Ջանի_Բեթ_Ուշանայի_վերջին_հրաժեշտի_արարողությունը
Այսօր՝ չորեքշաբթի, Թեհրանի Մերաջ Շոհադայում տեղի է ունեցել Իրանի կրոնական փոքրամասնություններից համարվող՝ ասորի նահատակ Ջանի Բեթ Ուշանայի վերջին հրաժեշտի արարողությունը,որի մասունքները 38 տարի անց հայտնաբերվել և նույնականացվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2023 13:47 Asia/Tehran

Այսօր՝ չորեքշաբթի, Թեհրանի Մերաջ Շոհադայում տեղի է ունեցել Իրանի կրոնական փոքրամասնություններից համարվող՝ ասորի նահատակ Ջանի Բեթ Ուշանայի վերջին հրաժեշտի արարողությունը,որի մասունքները 38 տարի անց հայտնաբերվել և նույնականացվել են:

Այս արարողությանը ներկա էին մեծ թվով մարդիկ , այդ թվում այս նահատակի որոշ ծանոթներ, ինչպես նաև ասորի որոշ կրոնական հոգևորականներ և պաշտոնյաներ։

Ասորի զինվորի մասունքների հուղարկավորությունը տեղի կունենա  ուրբաթ օրը  Թեհրանում, ուրբաթօրյա աղոթքի հետ միաժամանակ: 

Իրանի կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեծ դեր են ունեցել հեղափոխության ձեռքբերումների և Իրաքի կողմից Իրանի դեմ հրահրված պատերազմում երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում։Պատերազմի ժամանակ զոհվել է 94 քրիստոնյա, 11 հրեա և 42 զրադաշտական։