Իրանը հերքել է Ռուսաստան զինամթերք ուղարկելու մասին ամերիկյան թերթի պնդումը
https://parstoday.ir/hy/news/iran-i198304-Իրանը_հերքել_է_Ռուսաստան_զինամթերք_ուղարկելու_մասին_ամերիկյան_թերթի_պնդումը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է Wall Street Journal-ի հրապարակումն այն մասին, թե Իրանը զենք է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար:
(last modified 2025-12-31T13:12:35+00:00 )
Ապրիլ 27, 2023 10:11 Asia/Tehran
  • Իրանը հերքել է Ռուսաստան զինամթերք ուղարկելու մասին ամերիկյան թերթի պնդումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է Wall Street Journal-ի հրապարակումն այն մասին, թե Իրանը զենք է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար:

Նա նշել է. «Իրանը դեմ է պատերազմին և աջակցում է Ուկրաինայում հրադադարի և խաղաղության հաստատմանը»:

Քանանին հավելել է. «Մինչ պատերազմողներն ընտրել են բախումների ուղին և դրանից բխող ֆինանսական և քաղաքական օգուտները՝ շարունակաբար առաջադեմ զենք ուղարկելով Ուկրաինա, փակ պահելով բանակցությունների և խաղաղության ճանապարհը, նրանց հետ փոխկապակցված որոշ լրատվամիջոցներ հրապարակում են նման կեղծ լուրեր: Նրանք հետևում են իրանաֆոբիայի քաղաքականությանը և սեփական քաղաքական նպատակներին»։