ԻԻՀ բանակի օդուժն ուղղաթիով գործողություն է իրականացրել և Օմանի ծովում բռնագրավել օրինախախտ ամերիկյան նավթատար
https://parstoday.ir/hy/news/iran-i198364-ԻԻՀ_բանակի_օդուժն_ուղղաթիով_գործողություն_է_իրականացրել_և_Օմանի_ծովում_բռնագրավել_օրինախախտ_ամերիկյան_նավթատար
ԻԻՀ բանակի մամուլի ծառայությունն անդրադառնալով Օմանի ծովում օրինախախտ ամերիկյան նավթատարի առգրավմանը, հայտարարել է. «Բռնագրավված նավը տեղափոխվել է ԻԻՀ տարածքային ջրեր»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2023 08:52 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի օդուժն ուղղաթիով գործողություն է իրականացրել և Օմանի ծովում բռնագրավել օրինախախտ ամերիկյան նավթատար

ԻԻՀ բանակի մամուլի ծառայությունն անդրադառնալով Օմանի ծովում օրինախախտ ամերիկյան նավթատարի առգրավմանը, հայտարարել է. «Բռնագրավված նավը տեղափոխվել է ԻԻՀ տարածքային ջրեր»։

Հայտարարության մեջ ասված է, որ Հնդկական օվկիանոսի հյուսիում իրանական նավթի հետ վթարից հետո, որի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել մի քանի մարդ, օտարերկրյա նավը, հակառակ տուժածներին օգնելու միջազգային սկզբունքներին, փորձել է լքել տարածքը, սակայն օգնության մասին իրանական նավի ահազանգից հետո, Չաբահարում տեղակայված Միջազգային ծովային անվտանգության կենտրոնի ուժերը հայտնաբերել են օրինախախտ նավը և բռնագրավել այն:Գործողության ընթացքում ԻԻՀ ՌԾՈՒ Շահիդ Բայանդեր նավակործանը ստուգել է տարածքով անցնող բոլոր նավերի ազդանշանները և երբ պարզվլել է որ նավերից մեկն անջատել է իր դիրքը ցույց տվող ազդանշանը և հաճախակի փոխել ուղղությունը, դատական իշխանությունների թույլտվությամբ, այն բռնագրավվել է:Հարկ է նշել, որ նավը պատկանում է ԱՄՆ-ին և նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո։ԱՄՆ ծովուժը նույնպես հայտարարել է, որ հինգշաբթի օրը Իրանը բռնագրավել է Մարշալյան կղզիների դրոշով լողացող նավ: