Ալ Վաթան. Ռաիսին հաջորդ չորեքշաբթի կմեկնի Սիրիա
https://parstoday.ir/hy/news/iran-i198398-Ալ_Վաթան._Ռաիսին_հաջորդ_չորեքշաբթի_կմեկնի_Սիրիա
Սիրիական Ալ Վաթան օրաթերթը հայտնում է, որ հաջորդ չորեքշաբթի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կմեկնի Սիրիա: Թերթը գրում է, որ սա Ռայիսիի առաջին այցն է Սիրիա՝ 2010թ. հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2023 03:22 Asia/Tehran
  • Ալ Վաթան.  Ռաիսին հաջորդ չորեքշաբթի կմեկնի Սիրիա

Սիրիական Ալ Վաթան օրաթերթը հայտնում է, որ հաջորդ չորեքշաբթի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կմեկնի Սիրիա: Թերթը գրում է, որ սա Ռայիսիի առաջին այցն է Սիրիա՝ 2010թ. հետո:

Ըստ այս հաղորդման՝ երկօրյա այցի ընթացքում Ռայիսին կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նախագահները կքննարկեն հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման հարցը: 
Այցի ընթացքում կստորագրվեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։
Սիրիայում 12 տարի տևած ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Իրանը համաղմանի աջակցություն է ցուցաբերել Բաղդադին: Սիրիայի իշխանությունները, այդ թվում՝ Բաշար ալ-Ասադը, բազմիցս բարձր են գնահատել Իրանի աջակցությունը։