Ալ Վաթան. Ռաիսին հաջորդ չորեքշաբթի կմեկնի Սիրիա
Սիրիական Ալ Վաթան օրաթերթը հայտնում է, որ հաջորդ չորեքշաբթի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին կմեկնի Սիրիա: Թերթը գրում է, որ սա Ռայիսիի առաջին այցն է Սիրիա՝ 2010թ. հետո:
Ըստ այս հաղորդման՝ երկօրյա այցի ընթացքում Ռայիսին կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նախագահները կքննարկեն հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման հարցը:
Այցի ընթացքում կստորագրվեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։
Սիրիայում 12 տարի տևած ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Իրանը համաղմանի աջակցություն է ցուցաբերել Բաղդադին: Սիրիայի իշխանությունները, այդ թվում՝ Բաշար ալ-Ասադը, բազմիցս բարձր են գնահատել Իրանի աջակցությունը։