Իրանի հյուսիսում ոչնչացվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ կապված խումբ
(last modified Mon, 01 May 2023 07:50:10 GMT )
Մայիս 01, 2023 11:20 Asia/Tehran
  • Իրանի հյուսիսում ոչնչացվել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ կապված խումբ

Իրանի Բաբոլսար քաղաքում ձերբակալվել են Մոհալաթ երիտասարդական ցանցի» առաջնորդները, որոնք կապված են Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բաբոլսարում ԻՀՊԿ հրամանատար Մուստաֆա Բազունդը հայտնել է, որ այս խմբավորումը գործում է «Բաբոլսար Մահալաթի երիտասարդներ» անունով՝ նպատակ ունենալով խաբել  երիտասարդներին։
Նա հավելել է. «Իրանում անցած տարի տեղի ունեցած անկարգությունների սկզբից այս ցանցը փորձում էր տեղեկատվություն տրամադրել թշնամական լրատվամիջոցներին և գրավել երիտասարդներին ու դեռահասներին Իրանից դուրս ապաստան տալու կեղծ խոստումներով»: 
Բաբոլսարում ԻՀՊԿ  հրամանատարը հավելել է, որ ձերբակալված անձինք անմիջական կապի մեջ են եղել Իրանից դուրս գտնվող հակահեղափոխական ուժերի հետ և Իրանի անվտանգության դեմ ուղղված բազմաթիվ գործողություններ են իրականացրել:  
2022թ. սեպտեմբերի վերջին Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցան անկարգություններ, և հենց առաջին օրերին ակնհայտ դարձավ որոշ լրատվամիջոցների դերն այդ անկարգությունների տարածման գործում։