ԻԻՀ նախագահը ժամանել է Դամասկոս
https://parstoday.ir/hy/news/iran-i198692-ԻԻՀ_նախագահը_ժամանել_է_Դամասկոս
Այսօր առավոտյան, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, Սիրիայի նախագահի պաշտոնական հրավերով, Դամասկոս է ժամանել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Էբրահիմ Ռաիսին և Բաշար Ասադը կհանդիպեն Սիրիայի նախագահական պալատում։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 03, 2023 07:16 Asia/Tehran

Այսօր առավոտյան, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան պատվիրակություն, Սիրիայի նախագահի պաշտոնական հրավերով, Դամասկոս է ժամանել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Էբրահիմ Ռաիսին և Բաշար Ասադը կհանդիպեն Սիրիայի նախագահական պալատում։

Այցի ընթացքում Ռայիսիին ուղեկցում են ԱԳ  նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը, նավթի նախարար Ջավադ Օջին, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդոզին, Կենտրոնական բանկի կառավարիչ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը, աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլին և քաղաքական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին:Ավելի վաղ, թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Սիրիա այցին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել էր, որ բացի  բացի քաղաքական, անվտանգության և տնտեսական հարթություններից, այցը վկայում է  դիմադրության և տարածաշրջանային ինտեգրման գործընթացն ավարտին հասցնելու ԻԻՀ կառավարության դիվանագիտության հաջողության մասին:Այցի ընթացքում Ռայիսին կմասնակցի իրանցի և սիրիացի գործարարների համատեղ հանդիպմանը և կհանդիպի Սիրիայում ապրող իրանցիների հետ: