Շամխանին արձագանքել է Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i198898-Շամխանին_արձագանքել_է_Սիոնիստական_ռեժիմին_ԱՄՆ_ի_աջակցության_մասին
Ջեյք Սալիվանի խոստովանությանը Արձագանքելով Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցության մասին Ջեյք Սալիվանի խոստովանությանն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատու է Իրանի ժողովրդի և միջուկային օբյեկտների դեմ այս ռեժիմի բոլոր ահաբեկչական գործողությունների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2023 06:58 Asia/Tehran
  • Շամխանին արձագանքել է Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցության մասին

Ջեյք Սալիվանի խոստովանությանը Արձագանքելով Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցության մասին Ջեյք Սալիվանի խոստովանությանն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատու է Իրանի ժողովրդի և միջուկային օբյեկտների դեմ այս ռեժիմի բոլոր ահաբեկչական գործողությունների համար։

Ուրբաթ օրն արձագանքելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի հայտարարություններին, և թվիթերյան գրառմամբ անդրադառնալով Ջեյք Սալիվանի այն հայտարարությանը, որ եթե Իրանը փորձի միջուկային ռումբ ստեղծել, ապա Միացյալ Նահանգներն Իսրայելին գործողությունների ազատություն կտա, Ալի Շամխանին գրել է. «Այս խոստովանությունը նշանակում է, որ Իրանի միջուկային օբյեկտների և ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի բոլոր ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը կրել և կրելու է Միացյալ Նահանգները, ուստի Վաշինգտոնը պետք է ընդունի դրա հետևանքները»:

Ջեյք Սալիվանն ուրբաթ առավոտյան Վաշինգտոնի վերլուծական կենտրոնում հայտարարել է, որ Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի հանձնառությունը փոփոխություն չի կրելու:11:27