ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալի նախազգուշացումը Պարսից ծոցում ամերիկացիների կողմից ստեղծված լարվածության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i198964-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատարի_տեղակալի_նախազգուշացումը_Պարսից_ծոցում_ամերիկացիների_կողմից_ստեղծված_լարվածության_վերաբերյալ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալը զգուշացրել է ամերիկացիներին.«Մենք կպատժենք նրանց, ովքեր խեթ կնայեն Պարսից ծոցում գտնվող իրանական նավերին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2023 13:32 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալի նախազգուշացումը Պարսից ծոցում ամերիկացիների կողմից ստեղծված լարվածության վերաբերյալ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալը զգուշացրել է ամերիկացիներին.«Մենք կպատժենք նրանց, ովքեր խեթ կնայեն Պարսից ծոցում գտնվող իրանական նավերին»։

Վերջին օրերին տարածված տեսանյութը ցույց է տալիս, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նախազգուշացումով ամերիկյան նավն անմիջապես հեռանում է Պարսից ծոցում Իրանի տարածքային ջրերից և պահապանների կորպուսի խիզախ ուժերի պահանջով ամերիկյան նավի անձնակազմը խոսում է պարսկերեն։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գեներալ Ֆադավին այսօր (կիրակի) հավելել է. «Ամերիկացիները և բոլոր նրանք, ովքեր 44 տարի թշնամաբար էին տրամադրված իսլամական հեղափոխության դեմ և ամեն ինչ արեցին Իսլամական հեղափոխության դեմ, պետք է մեկ անգամ հաղթեին, մինչդեռ մեկ անգամ ևս չհաղթեցին և հենց իրենք թշնամիները խոստովանել են, որ այս ընթացքում իրենց կատարած գործողությունները միշտ ձախողվել են»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալն ասաց. «ԱՄՆ ֆինանսների նախարարը, ով պատասխանատու է Իրանի դեմ տնտեսական և մշակութային պատերազմների իրականացման համար, հայտարարեց, որ անկախ նրանից, թե ինչ արեցինք անցած 44 տարիներին, մենք ոչ մի հաջողություն չենք արձանագրել»:

Գեներալ Ֆադավին հավելել է. «Անցյալում Մեծ Սատանա՝ ԱՄՆ-ի շատ պաշտոնյաներ խոստովանել են այդ անհաջողությունները, և երբ թշնամին խոստովանում է, մենք ավելի վճռական ենք դառնում»: