Ղալիբաֆ․ Կովկասը չպետք է դառնա օտարերկրյա տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ
https://parstoday.ir/hy/news/iran-i250940-Ղալիբաֆ_Կովկասը_չպետք_է_դառնա_օտարերկրյա_տերությունների_աշխարհաքաղաքական_մրցակցության_հարթակ
Pars Today- Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայում Կովկասի տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության ու կայունության կարիք ունի, իսկ դրան կարելի է հասնել պաշտոնական սահմանների ամրապնդման միջոցով։
(last modified 2026-10-06T04:22:51+00:00 )
Հոկտեմբեր 06, 2026 07:50 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ Կովկասը չպետք է դառնա օտարերկրյա տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ

Pars Today- Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայում Կովկասի տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության ու կայունության կարիք ունի, իսկ դրան կարելի է հասնել պաշտոնական սահմանների ամրապնդման միջոցով։

Pars Today-ը, IRIB-ին հղում անելով, հայտնում է, որ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հանդիպման ընթացքում շնորհավորել է Հայաստանին՝ ընտրությունների հաջող անցկացման և Երևանում նոր խորհրդարանի ու կառավարության ձևավորման կապակցությամբ։ Նա նշել է․ «Իրանի Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականությունն է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ գործնական և ռազմավարական մակարդակներում։ Անկասկած, Հայաստանը Իրանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորություններից մեկն է»։

Նշելով, որ ներկայում Կովկասի տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, Ղալիբաֆն ընդգծել է, որ դրան պետք է հասնել պաշտոնական սահմանների ամրապնդման միջոցով։ Նա հավելել է․ «Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային տերությունների միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության»։

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը, ընդգծելով տարբեր հարցերում ամերիկացիների նկատմամբ վստահության բացակայությունը, նշել է․ «Ռազմական ոլորտում ամերիկացիները չհասան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրենց նպատակներից որևէ մեկին և պարտվեցին, իսկ քաղաքական ոլորտում նրանք խախտեցին փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և այս ոլորտում ևս հերթական հարվածը հասցրին սեփական հեղինակությանը»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս հանդիպման ընթացքում Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները ռազմավարական է համարել և նշել․ «Երկու երկրների կառավարությունների համագործակցությունը նպաստում է այդ հարաբերությունների առավել ամրապնդմանը»։

Նա հավելել է․ «Բարեկամությունն ու կայուն հարաբերությունները ձևավորվում են դժվարությունների ժամանակ միմյանց կողքին լինելու միջոցով։ Իրականում դժվար օրերին միմյանց աջակցելն ամրապնդում է հարաբերությունները»։