Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամ. Իրան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական և բարեկամական են
https://parstoday.ir/hy/news/iran-i250972-Թավրիզի_ուրբաթօրյա_աղոթքի_իմամ._Իրան_Հայաստան_հարաբերությունները_ռազմավարական_և_բարեկամական_են
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամը, անդրադառնալով Իրանի հարևան երկրների հետ հարաբերություններին, Ադրբեջանը և Հայաստանը համարել է Իրանի հետ ռազմավարական և բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների շարքում։
(last modified 2026-10-06T14:29:48+00:00 )
Հոկտեմբեր 06, 2026 17:58 Asia/Tehran
  • Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամ. Իրան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական և բարեկամական են

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամը, անդրադառնալով Իրանի հարևան երկրների հետ հարաբերություններին, Ադրբեջանը և Հայաստանը համարել է Իրանի հետ ռազմավարական և բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների շարքում։

ParsToday-ի փոխանցմամբ՝ Հոջջաթոլեսլամ Ահմադ Մոթահարի Ասլը նշել է, որ թշնամիները փորձում են տարաձայնություններ ստեղծել Իրանի և նրա հարևանների միջև, սակայն տարածաշրջանային պաշտոնյաների զգոնությունը կարող է չեզոքացնել այդ դավադրությունները։
Նա ընդգծել է, որ արտատարածաշրջանային տերությունների միջամտությունը չի կարող վնասել Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի քաղաքական և տնտեսական հարաբերություններին։
Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամը հավելել է, որ Իրանը միշտ հարգել է իր հարևաններին, և տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ավելի մեծ համագործակցության և կայունության համար։