Էսլամի.ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքն արտահանման հնարավորություն ունի
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, -«Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունում արտադրված արտադրանքը արտահանման հնարավորություն ունի, քանի որ դրանք նախագծվել և արտադրվել են օրվա չափանիշների և պահանջների հիման վրա և հաստատվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից:
Այսօր Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգիայի կազմակերպության կողմից շուկա հանված երկու տեխնոլոգիական արտադրանքի շնորհանդեսը:
Մոհամմադ Էսլամին ասել է. -«Օտարերկրյա ներդրումների համար բյուջեի օրենքում ներքին և օտարերկրյա ներդրումներ են նախատեսվել ատոմակայանների համար և այս կապակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել»:
Էսլամին հավելել է. -« Ատոմային էներգիայի կազմակերպությունը ռազմավարական դեր ունի երկրում»։
«Միջուկային էներգիայի արտադրության ոլորտում ներքին և օտարերկրյա ներդրումների հնարավորություն կա» ասել է Էսլամին: