Էսլամի.ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության արտադրանքն արտահանման հնարավորություն ունի
(last modified Mon, 08 May 2023 12:46:18 GMT )
Մայիս 08, 2023 16:16 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, -«Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունում արտադրված արտադրանքը արտահանման հնարավորություն ունի, քանի որ դրանք նախագծվել և արտադրվել են օրվա չափանիշների և պահանջների հիման վրա և հաստատվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից:

Այսօր Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգիայի կազմակերպության կողմից շուկա հանված  երկու տեխնոլոգիական արտադրանքի շնորհանդեսը: 

Մոհամմադ Էսլամին ասել է. -«Օտարերկրյա ներդրումների համար  բյուջեի օրենքում  ներքին և օտարերկրյա ներդրումներ են նախատեսվել   ատոմակայանների համար և  այս կապակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել»:

Էսլամին հավելել է. -« Ատոմային էներգիայի կազմակերպությունը ռազմավարական դեր ունի երկրում»։

«Միջուկային էներգիայի արտադրության ոլորտում  ներքին և օտարերկրյա ներդրումների հնարավորություն կա» ասել է Էսլամին: