Քանանի Չաֆի. Միջազգային շրջանակների լռությունը Սիոնիստական ​​ապարտեիդ ռեժիմի իմպերիալիզմի ամենակարևոր գործոնն է
https://parstoday.ir/hy/news/iran-i199066-Քանանի_Չաֆի._Միջազգային_շրջանակների_լռությունը_Սիոնիստական_ապարտեիդ_ռեժիմի_իմպերիալիզմի_ամենակարևոր_գործոնն_է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչների ահաբեկչական հարձակումը, որը հանգեցրել է «Իսլամական ջիհադ» շարժման երեք հրամանատարների նահատակության և տասնյակ մարդկանց նահատակության ու վիրավորման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 06:15 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. Միջազգային շրջանակների լռությունը Սիոնիստական ​​ապարտեիդ ռեժիմի իմպերիալիզմի ամենակարևոր գործոնն է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչների ահաբեկչական հարձակումը, որը հանգեցրել է «Իսլամական ջիհադ» շարժման երեք հրամանատարների նահատակության և տասնյակ մարդկանց նահատակության ու վիրավորման։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին իր ցավակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին և պաղեստինյան դիմադրության խմբերին՝ ասելով, որ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա, որն իրականացվել է Նաքբայի օրվա նախօրեին, Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում սիոնիստների ագրեսիվ գործողությունների դեմ  պաղեստինցի երիտասարդների հերոսական դիմադրությանը դիմակայելու սիոնիստական ոտնձգիչ ռեժիմի անկարողության և թուլության նշան է:  
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Պաղեստինի ժողովրդի դեմ վերջին ամիսներին սիոնիստների անմարդկային գործողությունների սրման դիմաց միջազգային պատասխանատու մարմինների և արևմտյան երկրների լռությունն ու անգործությունը կարևորագույն գործոն է, որ հանդուգն է դարձրել Սիոնիստական ապարտաեիդ ռեժիմին իր ոճրագործությունները շարունակելու հարցում, ինչը գրանցվելու է որպես սև ու նենգ անցյալ Մարդու իրավունքների կեղծ պաշտպանների համար:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ավիահարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է նահատակվել, ևս մի քանիսը վիրավորվել են։