Քանանի Չաֆի. Միջազգային շրջանակների լռությունը Սիոնիստական ապարտեիդ ռեժիմի իմպերիալիզմի ամենակարևոր գործոնն է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի կործանիչների ահաբեկչական հարձակումը, որը հանգեցրել է «Իսլամական ջիհադ» շարժման երեք հրամանատարների նահատակության և տասնյակ մարդկանց նահատակության ու վիրավորման։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին իր ցավակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին և պաղեստինյան դիմադրության խմբերին՝ ասելով, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա, որն իրականացվել է Նաքբայի օրվա նախօրեին, Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում սիոնիստների ագրեսիվ գործողությունների դեմ պաղեստինցի երիտասարդների հերոսական դիմադրությանը դիմակայելու սիոնիստական ոտնձգիչ ռեժիմի անկարողության և թուլության նշան է:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Պաղեստինի ժողովրդի դեմ վերջին ամիսներին սիոնիստների անմարդկային գործողությունների սրման դիմաց միջազգային պատասխանատու մարմինների և արևմտյան երկրների լռությունն ու անգործությունը կարևորագույն գործոն է, որ հանդուգն է դարձրել Սիոնիստական ապարտաեիդ ռեժիմին իր ոճրագործությունները շարունակելու հարցում, ինչը գրանցվելու է որպես սև ու նենգ անցյալ Մարդու իրավունքների կեղծ պաշտպանների համար:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի իրականացրած ավիահարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է նահատակվել, ևս մի քանիսը վիրավորվել են։