ԻԻՀ դատական ​​իշխանության խոսնակ. Ակնհայտ է ԱՄՆ-ի հետքը Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններում
(last modified Tue, 09 May 2023 13:05:39 GMT )
Մայիս 09, 2023 16:35 Asia/Tehran
  • ԻԻՀ դատական ​​իշխանության խոսնակ. Ակնհայտ է ԱՄՆ-ի հետքը Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններում

ԻԻՀ դատական իշխանության խոսնակը Իրանում «Հարեքաթ ալ-Նեզալ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հաբիբ Էսիուդի մահապատժի կապակցությամբ ասել է. «Հաբիբ Էսիուդը, որը հայտնի է Չաաբ անունով, ամենահայտնի հանցագործներից էր, ով չէր խուսափում անմեղ մարդկանց սպանելուց»:

Մասուդ Սեթայշին հավելեց. «Իր հայտարարությունների համաձայն՝ Էսիուդը հպարտացել է այդ սպանություններով, նրա   գործով ամերիկյան ծառայությունների հետքերը հստակ երևում են»։

ԻԻՀ դատական իշխանության խոսնակն ասել է. «Հաբիբ Էսիուդի դատավճիռը կայացվել է փաստաթղթերի հիման վրա բազմաթիվ իրավական ընթացակարգերից հետո և ապա վճիռը կայացել է»։

Սեթայեշին հավելեց. «Էսիուդի մահապատժի իրականացումը ցույց է տալիս, որ ոչ մի հանցագործ, փոքր թե մեծ, ապահով չէ, և Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանությունը լրջորեն է վերաբերվում հանցագործների հետ:

Հաբիբ Ֆարաջոլլահ Չաաբը, մականունով «Հաբիբ Էսիուդ», 2005 թվականից եղել է «Հարեքաթ ալ-Նեզալ» ահաբեկչական խմբավորման պարագլուխը: Նրա գլխավորած խմբավորումը հովանավորվում էր մի քանի լրտեսական ծառայությունների , այդ թվում՝ ԿՀՎ-ի, Մոսադի և Սապոյի (շվեդական լրտեսական ծառայություն) և տարածաշրջանի որոշ երկրների կողմից: Հաբիբ Էսիուդի գլխավորած այս խմբավորման ահաբեկչական ու արյունալի գործողությունների հետևանքով  նահատակվել կամ վիրավորվել են Իրանի ավելի քան 450 քաղաքացիներ։

Հաբիբ Ֆարաջոլլահ Չաաբին  մահապատժի է ենթարկվել անցած շաբաթ օրը։