Քանանին դիմելով Բլինկենին ասել է. Մի՛ միջամտեք երկրների ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/iran-i199182-Քանանին_դիմելով_Բլինկենին_ասել_է._Մի_միջամտեք_երկրների_ներքին_գործերին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դիմելով ԱՄՆ պետքարտուղարին ասել է. «Ժողովրդավարական կառավարությունների դեմ հեղաշրջումներին աջակցող ռեժիմը պետք է հարգելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ձեռնպահ մնա երկրների ներքին գործերին միջամտելուց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2023 11:51 Asia/Tehran
  • Քանանին  դիմելով Բլինկենին ասել է. Մի՛ միջամտեք  երկրների ներքին գործերին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դիմելով ԱՄՆ պետքարտուղարին ասել է. «Ժողովրդավարական կառավարությունների դեմ հեղաշրջումներին աջակցող ռեժիմը պետք է հարգելով ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ձեռնպահ մնա երկրների ներքին գործերին միջամտելուց։

«Հարաքաթ ալ-Նեզալ» ահաբեկչական խմբավորման  Իրանի և Շվեդիայի երկքաղաքացի պարագլուխ Հաբիբ Էսիոդի մահապատժի ենթարկվելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը,  միջամտողական հայտարարություններ անելով Հաբիբ Ֆարաջոլլահ Չաաբի մահապատժի մասին, կրկնել է Իրանում մարդու իրավունքների խախտումների մասին իր պնդումները, ասելով՝ «Մենք կանգնած ենք Շվեդիայի և մեր մյուս գործընկերների կողքին՝ Իրանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարելու համար»:

Չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի միջամտողական հայտարարություններին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Ժողովրդավարական կառավարությունների դեմ հեղաշրջումներին աջակցող ռեժիմը, որը միշտ աջակցում է ոչ ժողովրդավարական համակարգերին և չընտրված կառավարություններին, այդ թվում՝ Իրանի նախկին ռեժիմին, ժողովուրդների ազատությունն ու հիմնական իրավունքները զոհաբերել է իր անօրինական շահերին,  ավելի լավ կլինի մյուս ժողովուրդների հիմնական իրավունքների և խոսքի ազատության մասին դատողություն անելու փոխարեն  փորձի պատասխանատվոություն կրել իր միջազգային պարտավորությունների և  ԱՄՆ-ի ներսում  հատկապես փոքրամասնությունների և գունամորթների մարդու իրավունքների համակարգված ոտնահարման համար»: