Իրանի Իսլամական Հանրապետության 86-րդ նավատորմը խարսխվել է Բանդար Աբասում
https://parstoday.ir/hy/news/iran-i199818-Իրանի_Իսլամական_Հանրապետության_86_րդ_նավատորմը_խարսխվել_է_Բանդար_Աբասում
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը, որը բաղկացած է «Դենա» կործանիչից և «Մաքրան» նավից, դիմավորվել է ռազմածովային ուժերի հրամանատարի և այս նավատորմի աշխատակիցների ընտանիքների կողմից և խարսխվել է Բանդար Աբասում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2023 13:10 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 86-րդ նավատորմը, որը բաղկացած է «Դենա» կործանիչից և «Մաքրան» նավից, դիմավորվել է ռազմածովային ուժերի հրամանատարի և այս նավատորմի աշխատակիցների ընտանիքների կողմից և խարսխվել է Բանդար Աբասում:

Այսօր (շաբաթ) 8 ամիս ծովագնացությունից և երկրի համար պատմական հաջողություններ ձեռք բերելուց հետո ԻԻՀ բանակի ՌԾՈւ 86-րդ նավատորմը խարսխված է Բանդար Աբասի նավահանգստում:

Բանակի ՌԾՈւ 86-րդ նավատորմը 65 հազար կիլոմետր աշխարհով մեկ նավարկելուց և Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով անցնելուց հետո մտել է երկրի տարածքային ջրեր, և Պարսից ծոցի Բանդար Աբասի ջրերում նրան դիմավորել են բանակի ռազմաօդային ուժերի կործանիչները և բազմաթիվ իրանական նավեր:

Ռազմածովային նավատորմի հրամանատար Ծովակալ Շահրամ Իրանին ուղղաթիռով վայրէջք է կատարել  Մաքրան նավի տախտակամածին՝ ողջունելու բանակի 86-րդ նավատորմին և շնորհավորել է 86-րդ նավատորմի նավաստիներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս դեմ առ դեմ հանդիպման ժամանակ իրանցի ծովակալը բարձր է գնահատել և շնորհակալություն է հայտնել 86-րդ նավատորմի նավաստիների ջանքերը, որոնք  հաջողությամբ ավարտել են իրենց առաքելությունն ամբողջ աշխարհում: