Քանանի. Ուկրաինայի կեղծ պնդումների կրկնությունն ուղղված է Արևմուտքից ավելի շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելուն
https://parstoday.ir/hy/news/iran-i200274-Քանանի._Ուկրաինայի_կեղծ_պնդումների_կրկնությունն_ուղղված_է_Արևմուտքից_ավելի_շատ_զենք_և_ֆինանսական_օգնություն_ներգրավելուն
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, ի պատասխան Ուկրաինայի նախագահի հակաիրանական պնդումների, ընդգծել է, որ Ուկրաինայի կեղծ պնդումների կրկնությունն ուղղված է Արևմուտքից ավելի շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2023 07:12 Asia/Tehran
  • Քանանի. Ուկրաինայի կեղծ պնդումների կրկնությունն ուղղված է Արևմուտքից ավելի շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելուն

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, ի պատասխան Ուկրաինայի նախագահի հակաիրանական պնդումների, ընդգծել է, որ Ուկրաինայի կեղծ պնդումների կրկնությունն ուղղված է Արևմուտքից ավելի շատ զենք և ֆինանսական օգնություն ներգրավելուն։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱԳՆ խոսնակն ԻԻՀ դեմ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները որակել է որպես հասարակական կարծիքը շեղելու պրոեկցիա և քաղաքական դրամա՝ զուգորդված անհիմն պնդումներով և դրանք համարել է անարժեք։

Քանանին հավելել է. «ԻԻՀ միշտ հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայում պատերազմին և դրա շարունակմանը, և շատ ցավում է Ուկրաինայի ժողովրդի ցավի և տառապանքի համար և ընդգծում է որքան հնարավոր է շուտ դրան վերջ տալու համար քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, և անգամ պատրաստ է այդ ուղությամբ աջակցել»:

Քանանին ընդգծելով որ Իրանի դեմ ուղղված պնդումներն ու քաղաքական շոուները չեն փոխում ուկրաինական պատերազմի իրողությունները, մատնանշել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի հետ փորձագիտական ​​բանակցությունները և հավելել է. «Ուկրաինական կողմի՝ պնդումները հետաքննելու նպատակով իրանական կողմի հետ փորձագիտական ​​բանակցություններից խուսափելը հաստատում է դրանց անհիմն լինելը և հաստատում է Իրանի հասցեին նման մեղադրանքների հիմքում դրված կոնկրետ քաղաքական նպատակների ու շարժառիթների առկայությունը»։