Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա
https://parstoday.ir/hy/news/world-i247830-Բայրամովը_Լավրովի_հետ_բանակցություններից_հետո_հնարավոր_է_այցելի_Ուկրաինա
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ծրագրում է մեկնել Կիև։ Դրա մասին հաղորդում է Minval Politika պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
(last modified 2026-07-18T08:37:03+00:00 )
Հուլիս 18, 2026 12:03 Asia/Tehran
  • Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ծրագրում է մեկնել Կիև։ Դրա մասին հաղորդում է Minval Politika պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Բայրամովի այցը չի սահմանափակվի Ռուսաստանով։ Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնի նաև Ուկրաինա։

Ռուսական կողմը պետք է դա հանգիստ և ադեկվատ ընդունի։ Բաքուն լիակատար իրավունք ունի Կիևի հետ զարգացնելու հումանիտար, քաղաքական, տնտեսական հարաբերությունները։ Մոսկվայում դրանից «սկանդալ» բորբոքելու կամ այն ճնշման համար օգտագործելու փորձերը կլինեն միայն հերթական դրսևորումն այն նույն հնացած տրամաբանության, որից ժամանակն է հրաժարվել։ 

Ադրբեջանը հետևողականորեն ցույց է տալիս. մենք բաց ենք կարգավորման համար, պատրաստ ենք երկխոսության և պրագմատիկ համագործակցության, բայց միայն փոխադարձ հարգանքի հիման վրա։ Եթե Մոսկվան իսկապես կայուն և կանխատեսելի հարաբերություններ է ցանկանում, նա պետք է փոխի իր վերաբերմունքը և ընդունի Հարավային Կովկասն այնպիսին, ինչպիսին այն կա այսօր՝ ինքնուրույն և անկախ պետությունների տարածաշրջան»,- ասված է հրապարակման մեջ։