Իրանի հայ և զրադաշտական համայնքների ներկայացուցիչները ոգեկոչել են Իմամ Խոմեյնու հիշատակը
Հունիս 03, 2023 03:40 Asia/Tehran
Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնու մահվան տարելիցին ընդառաջ, ուրբաթ օրը, Թեհրանի հայոց թեմը, քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպել է իմամի մեծարմանը նվիրված արարողություն:
Նույն օրն իմամ խոմեյնու հիշատակին նվիրված արարողություն է տեղի ունեցել նաև Թեհանի Իրաջ զարդաշտական սրահում:
Հունիսի 4-ին ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան տարելիցն է: Իմամ Խոմեյնին մահացավ 34 տարի առաջ՝ 87 տարեկան հասակաում:
Մահից ավելի քան 3 տասնամյակ անց ԻԻՀ մեծ հիմնադիրի կյանքի ուղին որպես աշխարհի ազատ ժողովրդի ճանապարհային քարտեզ, անզուգական դեր է խաղացել կեղծիքի դեմ ճմարտության ուղին փնտրողների հաղթանակում: