Հեղափոխության գերագույն առաջնորդ. Իմամ Խոմեյնին պատմության առաջնորդներից է
https://parstoday.ir/hy/news/iran-i200750-Հեղափոխության_գերագույն_առաջնորդ._Իմամ_Խոմեյնին_պատմության_առաջնորդներից_է
ԻԻՀ գերագույն առաջնորդը, Իմամ Խոմեյնին անվանվել է պատմության առաջնորդներից մեկը և ընդգծել. «Առաջնորդներին չի կարելի հեռացնել կամ խեղաթյուրել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2023 07:10 Asia/Tehran

ԻԻՀ գերագույն առաջնորդը, Իմամ Խոմեյնին անվանվել է պատմության առաջնորդներից մեկը և ընդգծել. «Առաջնորդներին չի կարելի հեռացնել կամ խեղաթյուրել»։

Ըստ Iran Press-ի, ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր (կիրակի) առավոտյան, Իմամ Խոմեյնիի մահվան 34-րդ տարելիցի ժամանակ, նրա   սրբավայրում և ժողովրդի բուռն ներկայությամբ ասաց. «Հնարավոր է, որ հանգուցյալ իմամի մասին խեղաթյուրումներ լինեն, բայց այս արևը չի մնալու ամպերի հետևում»:

Այաթոլլահ Խամենեին հավելեց. «Իմամ Խոմեյնին ստեղծեց 3 մեծ և աննախադեպ վերափոխումներ երկրի, իսլամական ումմայի և աշխարհի մակարդակով, որոնց կրկնությունը հնարավոր չէ կանխատեսել ապագայում»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարելիով, որ Իմամ Խոմեյնին ոչնչացրեց թագավորական քաղաքական կառույցը և այն փոխարինեց ժողովրդավարությամբ և ասաց. «Իմամ Խոմեյնին ասպարեզից հեռացրեց հակաիսլամական համակարգը, բռնակալությունը վերածեց ազատության, անինքնությունը՝ ինքնավստահության և օտարներին նայելու փոխարեն՝ մենք կարողենքը, սերմանեց»:

Անդրադառնալով Իմամ Խոմեյնիի ամուր հավատքին՝ Այաթոլլահ Խամենեին ասաց. «Հավատքի մարմնավորում հանդիսացող նահատակ Մոթահարին Փարիզում իմամի հետ ունեցած հանդիպմանը, 4 հավատք է բնութագրել իամի ոգում, որոնքեն՝  հավատքը նպատակին, հավատքը ճանապարհին, հավատքը մարդկանց և հավատացյալների և հավատքը Աստծուն  հանդեպ»:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Երկրի նոր սերունդները պետք է ավելին իմանան մեծ Իմամի մասին»: