«Fly One Armenia» հայկական ավիաընկերության բացման արարողությունը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i200838-fly_one_armenia_հայկական_ավիաընկերության_բացման_արարողությունը_Թեհրանում
Այսօր՝ երեքշաբթի, Թեհրանում տեղի է ունեցել «Fly One Armenia» հայկական ավիաընկերության բացման արարողությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2023 06:50 Asia/Tehran

Այսօր՝ երեքշաբթի, Թեհրանում տեղի է ունեցել «Fly One Armenia» հայկական ավիաընկերության բացման արարողությունը։

Թեհրանում հայկական «Fly One Armenia» ավիաընկերության չվերթի բացման արարողությանը ներկա են եղել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Թեհրանի հարավում գտնվող «Իմամ Խոմեյնի»-ի անվան օդանավակայանի ղեկավար Սաիդ Չալադարին և Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արսեն Ավագյանը:

Այս ավիաընկերության թռիչքները կիրականացվեն  երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ Թեհրանի հարավում գտնվող «Իմամ Խոմեյնի» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջև:

«Fly One Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը երկու երկրների միջև ուղիղ չվերթ սկսելու նպատակների մասին ասաց. «Fly One ընկերությունը էժան տոմսերի մատակարար է, և այս ընկերության թռիչքներն ընտրության ավելի շատ տարբերակներ կներկայացնեն ուղևորներին»:

Անանյանը կարևորեց երկու երկրների միջև թռիչքների ավելացման ազդեցությունը տնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում և հայտարարեց. «Ուղղակի թռիչքները մեծացնում են հաղորդակցության և ներդրումային հնարավորությունները և մեծացնում զբոսաշրջության ոլորտի կարողությունները»։

«Fly One Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահը Իրանում այս ընկերության թռիչքների հեռանկարի մասին ասել է.«Թռիչքների քանակի ավելացումը, թռիչքների ուղղությունների ավելացումը կամ նույնիսկ Թեհրանն ու Երևանը տարածաշրջանում կապի կենտրոնների վերածելը այն տարբերակներից են, որոնք կարող են քննարկվել ապագայում։

Fly One Armenia-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին և բացի Ռուսաստանի տարբեր քաղաքներից, թռիչքները ներառում են Փարիզ, Լիոն, Միլան, Դյուսելդորֆ, Բեյրութ, Դուբայ և մի շարք այլ քաղաքներ։

Fly One Armenia ընկերության ինքնաթիռներն են՝ Airbus A320 և A319՝ 180 և 144 ուղևորների տարողությամբ։

Fly One-ի մայր ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոլդովայի Հանրապետությունում։