ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար. «Ֆաթթահը» հնարավոր չի ոչնչացնել ոչ մի հրթիռով
ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.« Ֆաթթահ հրթիռը հնարավոր չի ոչնչացնել ոչ մի հրթիռով՝ տարբեր ուղղություններով ու բարձունքներով շարժվելու պատճառով»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հիպերձայնային Ֆաթհ հրթիռի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ այս հրթիռը եզակի է աշխարհում, այնպես, որ այս հրթիռը ներկայացնելով, Իրանը դարձավ այդ տեխնոլոգիան ունեցող չորս երկրներից մեկը։
Նշելով, որ Ֆաթթահ հրթիռի տեխնոլոգիայի շնորհիվ, ոչ մի հակահրթիռ գոյություն չունի այս հրթիռի համար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Կան հակահրթիռներ այլ զինատեսակների համար՝ տանկեր, նավեր, ինքնաթիռներ և այլն, այլ հրթիռների համար նույնիսկ հակահրթիռներ են արտադրվել»:

Նշելով, որ Ֆաթթահ հրթիռի արագությունը 13 մախ է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարեց, որ նման արագությամբ հրթիռի հետ գործ ունենալն անհնար կլինի։
Գեներալ Հաջիզադեն ասել է.«Այս հրթիռի հեռահարությունը որոշվել է 1400 կմ, որը ճշգրիտ հարվածում է թիրախային հատվածին»:
Նշելով, որ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի գործունեությունը չի ավարտվում այս հրթիռի կառուցմամբ, գեներալ Հաջիզադեն ասել է.«Մենք շարունակելու ենք այս ճանապարհը, որպեսզի ոչ մի թշնամի անգամ չպատկերացնի Իրանի վրա հարձակումը»:
Ընդգծելով, որ Իրանի հրթիռային գործունեությունը ի սկզբանե վայելել է իսլամական հեղափոխության Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.«Երբ մենք մեծարգո առաջնորդին ներկայացրինք այս հրթիռի կառուցման զեկույցը, Այաթոլլահ Խամենեին այս հրթիռի համար ընտրեց Ֆաթթահհ անունը»։