Համաշխարհային ԶԼՄ-ների անդրադարն իրանական «Ֆաթթահ» գերձայնահին հրթիռըի ներկայացմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i200880-Համաշխարհային_ԶԼՄ_ների_անդրադարն_իրանական_Ֆաթթահ_գերձայնահին_հրթիռըի_ներկայացմանը
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի ներկայացումը լայն արձագանք է ստացել տարածաշրջանի և աշխարհի ԶԼՄ-ներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2023 05:15 Asia/Tehran

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի ներկայացումը լայն արձագանք է ստացել տարածաշրջանի և աշխարհի ԶԼՄ-ներում։

Reuters-ն անդրադառնալով հիպերայնային հրթիռի բնութագրերին, գրել է. «Իրանը ներկայացրել է տեղական արտադրության առաջին գերայնային բալիստիկ հրթիռը»։
The Associated Press-ը գրել է. «Այս հրթիռը կարող է շրջանցել ցանկացած տարածաշրջանի հակահրթիռային պաշտպանության համակարգը»։
Թեհրանում «Ալ Ջազիրա» Քաթարի թղթակիցը «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռի մասին խոսելիս նշել է, որ իրանցի մասնագետները մեծ հնարավորություններ ունեն պաշտպանական տեխնիկայի կառուցման գործում։
Նա հավելել է. «Թեհրանն ընդգծել է, որ այս ծրագիրը զուտ պաշտպանական բնույթ է կրում»: 
Ռուսական Sputnik լրատվական գործակալությունն անդրադառնալով  «Ֆաթթահ» գերձայնային  հրթիռի կապակցությամբ սիոնիստների մտահոգությանը, գրել է. «Սիոնիստական լրատվամիջոցները երեքշաբթի օրը հայտարարեցին, որ Իրանի նոր հիպերձայնային հրթիռը ուղերձ է Իսրայելի ռեժիմին, քանի որ այն կարող է շրջանցել Թել Ավիվի հակաօդային պաշտպանության համակարգերը»։
Եգիպտական «Սադի ալ-Բալադ» լրատվական կայքը նույնեպս գրել է. «Իրանի կողմից այսօր բացահայտված «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը ուղերձ է Իսրայելի ռեժիմին, քանի որ այն կարող է շրջանցել Թել Ավիվի պաշտպանական համակարգերը»։
Սիոնիստական ռեժիմի I24 ցանցը հրթիռի մասին նշել է. «Իրանական «Ֆաթթահ» հրթիռի հեռահարությունը  1400 կմ է: Այն ունի շատ մեծ արագություն, մանևրելու ունակություն  և հակաօդային պաշտպանությունից թաքնվելու հնարավորություն»:
Հրթիռին անդրադարչձել են նաև այլ լրատվամիջոցներ, ինչպես՝ Guardian-ը, Al-Arabiya-ն, Yas News-ը, Jerusalem Post-ը, Times-ը, Business Standard-ը: