Իրանի և Հայաստանի միջև թռիչքների ընդլայնումն ուղղված է երկու երկրի փոխգործակցության զարգացմանը
«Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահն ասել է,-«Իրանի և Հայաստանի միջև ավիաուղիների դյուրացումն ու ընդլայնումը, դրանց շարունակությունն ու զարգացումը կնպաստեն երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխգործակցության ընդլայնմանը»։
Այսօր առավոտյան Թեհրանում ՀՀ դեսպանատանը դեսպան Արսեն Ավագյանի ներկայությամբ կայացած մամուլի ասուլիսովում, անդրադառնալով «Fly One Armenia» ավիաընկերության գործունեության մեկնարկին, ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասել է,-«Այս ավիաընկերությունը 2022 թվականից ընդլայնում է իր թռիչքային ուղղությունների աշխարհագրությունը և 2023 թվականին ևս շարունակելու է այս գործընթացը»:
Անանյանն ասել է,- «Ներկայումս Fly One Armenia-ն թռիչքներ է կատարում դեպի աշխարհի 20 երկրներ՝ սկսյալ Փարիզից ու Միլանից մինչև Ռուսաստանի տարբեր քաղաքներ, և երեքշաբթի օրվանից այս ցանկին ավելացել է նաև Թեհրանը։
Երեքշաբթի օրը Թեհրանում Flyone One Armenia ավիաընկերության ուղիղ չվերթների մեկնարկի արարողությանը ներկա են եղել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Իմամ Խոմեյնիի օդանավակայանի ղեկավար Սաիդ Չալանդարին և Թեհրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը: