Կարևորվել է Իրանի և Թուրքիայի զինված ուժերի համագործակցության շարունակման անհրաժեշտությունը
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է Իրանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հինգշաբթի օրը գեներալ Յաշար Գյուլերի հետ ունեցած հեռախոսազրույցում, շնորհավորելով նրան Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել է երկու երկրների զինված ուժերի միջև համատեղ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ ։
Գեներալ-մայոր Բաղերին, ընդգծելով, որ Իրանը և Թուրքիան, որպես երկու լավ և ռազմավարական հարևաններ, ունեն խաղաղության և բարեկամության ընդհանուր սահմաններ, հավելել է. -«Երկու երկրների միջև ընդհանուր սահմանների առկայությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է դարձնում համագործակցության շարունակումը»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հեռախոսազրույցի մյուս առանցքներն են կազմել՝ տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ուսումնական կենտրոններում փորձի ու գիտելիքների փոխանցումը և փոխադարձ զորավարժությունների անցկացումը:
Հեռախոսազրույցում գեներալ Յաշար Գյուլերը, ընդգծելով երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների մակարդակի բարձրացումն ու զարգացումը, ասել է,-«Թուրքիան վերջերս տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի ժամանակ ականատես եղավ Իրանի եղբայրական և բարեկամական օգնությանը, և թուրք ժողովուրդը միշտ բարձր է գնահատում այս օգնությունն ու համագործակցությունը»։