Հարևան 15 երկրների հետ Իրանի առևտրի ծավալն աճել է
https://parstoday.ir/hy/news/iran-i201018-Հարևան_15_երկրների_հետ_Իրանի_առևտրի_ծավալն_աճել_է
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 15 հարևան երկրների հետ առևտրի ծավալն աճել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2023 07:13 Asia/Tehran
  • Հարևան 15 երկրների հետ Իրանի առևտրի ծավալն աճել է

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 15 հարևան երկրների հետ առևտրի ծավալն աճել է:

Հայտարարության մեջ ասված է. «Անցած տարի 15 հարևան երկրների հետ Իրանի առևտուրը կազմել է 58 հազար 843 միլիոն դոլար և աճել 14,5 տոկոսով»: Այս երկրների հետ ընդհանուր առևտուրը (ոչ նավթային արտահանում և ներմուծում) նախորդ տարի կազմել է երկրի արտաքին առևտրի ընդհանուր արժեքի 52%-ը։

Ըստ այս հայտարարության՝ ոչ նավթային ապրանքների ընդհանուր արտահանումը (առանց էլեկտրաէներգիայի, հում նավթի, մազութի և կերոսինի) 15 հարևան երկրներ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Աֆղանստան, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Ղազախստան, Թուրքմենստան, Օման և Սաուդյան Արաբիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դոլարային արժեքով աճել է 19,5%-ով։

Ըստ այս տվյալների՝ ոչ նավթային ապրանքների ամենամեծ ծավալն արտահանվել է Սաուդյան Արաբիա և կազմել  14.7 միլիոն դոլար:

Հարևան երկրներից իրանական ապրանքների արտահանման առաջին հինգ ուղղություններն են Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Աֆղանստանը և Պակիստանը։ Հարևանների հետ առտրային հարաբերությունների ընդլայնումն Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Կառավարության աշխատանքի մեկնարկին բոլոր նախարարություններում մշակվել են համապատասխան ծրագրեր և շրջաբերականներով հայտարարվել է խնդիրները նվազեցնելու, համապատասխան  ենթակառուցվածքների ապահովման և կարիքները բավարարելու համար։ հարևանների հետ հարաբերությունների զարգացման ծրագրի մասին:

13-րդ կառավարության աշխատանքի արդյունքում լուծվել են արտահանման ու ներմուծման ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրներ: Հարևան երկրների հետ առևտրի ընդլայնումը օգնել է  հաղթահարել  միաջզգային պատժամիջոցները և զարգացնել երկրի տնտեսությունը:

Իսկ տարբեր երկրների, հատկապես՝ հարևանների հետ հավասարակշռված դիվանագիտության հետ փոխգործակցության արդյուքնում, Իրանի արտաքին առևտրի ծավալներն աճել են: