Ռայիսի. Իրանը սպառնալիքները վերածեց առաջընթացի հնարավորության
https://parstoday.ir/hy/news/iran-i201352-Ռայիսի._Իրանը_սպառնալիքները_վերածեց_առաջընթացի_հնարավորության
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով,որ  ԱՄՆ-ն ցանկանում էր պատժամիջոցներով ու սպառնալիքներով կասեցնել Իրանի ժողովրդի առաջընթացը,ասաց-«Իրանի ժողովուրդը սպառնալիքներն ու  պատժամիջոցները վերածեց հնարավորության և առաջընթաց գրանցեց»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2023 13:28 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով,որ  ԱՄՆ-ն ցանկանում էր պատժամիջոցներով ու սպառնալիքներով կասեցնել Իրանի ժողովրդի առաջընթացը,ասաց-«Իրանի ժողովուրդը սպառնալիքներն ու  պատժամիջոցները վերածեց հնարավորության և առաջընթաց գրանցեց»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Վենեսուելա կատարած այցի ավարտից հետո չորեքշաբթի առավոտյան ժամանել է Մանագուա՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու նպատակով։

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Սեյեդ  Էբրահիմ Ռայիսին այդ երկրի մի խումբ երիտասարդների հավաքում  ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի Իսլամական հեղափոխության և Նիկարագուայի հեղափոխության  միաժամանակյա հաղթանակին և այս երկու հեղափոխությունների փոխազդեցությանը, բարձր է գնահատել  երկու երկրներում իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային հերոսներին։

Ռայիսին նշելով, որ անկախության, ազատության և արդարության ձգտումը Իրանի և Նիկարագուայի ժողովրդի հեղափոխությունների ընդհանրություններն են, հավելեց,-«Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում զարգացնել իր հարաբերությունները  Նիկարագույաի հետ  , հատկապես գիտության և տեխնոլոգիայի ոլորտում»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև կեղծ  անվանեց Արևմուտքի ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին պնդումները և ասաց, որ Արևմուտքը հատկապես ամերիկացիները, պետք է հարգեն ժողովրդի քվեների վրա հիմնված համակարգերը, սակայն նրանք հակառակն են անում։

Անդրադառնալով ԻԼԻՊ-ի ստեղծման գործում ամերիկացիների դերին և ահաբեկչության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ Ռայիսին հայտարարեց, որ չնայած նրանք հավակնում են պայքարել ահաբեկչության դեմ, սակայն սպանեցին ահաբեկչության դեմ պայքարի հերոս՝ Հաջ Ղասեմ Սոլեյմանիին: 

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան այս արարողությանը, նույնպես անդրադառնալով Իրանի և Նիկարագուայի միաժամանակ տեղի ունեցած հեղափոխություններին, հայտարարեց, որ երկու երկրների հեղափոխությունը ամուր արմատներ ունի գերիշխանության ձգտողների,  հատկապես ԱՄՆ-ի  դեմ պայքարում, որոնք մշտապես  ձգտում են իրենց կամքը պարտադրել ուրիշներին:

Բարձր գնահատելով երկու երկրների ազգային հերոսներին՝ Նիկարագուայի նախագահը դատապարտեց Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատար՝ Հաջ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու ամերիկացիների ոճրագործությունը  և ի հարգանք իրանցի հերոսի հիշատակին, մեկ րոպե լռություն հայտարարեց և իր ելույթն ավարտեց «Կեցցե՛ Իրանը և կեցցե՛ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը» կարգախոսով։