Ռայիսի. Իրանը սպառնալիքները վերածեց առաջընթացի հնարավորության
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով,որ ԱՄՆ-ն ցանկանում էր պատժամիջոցներով ու սպառնալիքներով կասեցնել Իրանի ժողովրդի առաջընթացը,ասաց-«Իրանի ժողովուրդը սպառնալիքներն ու պատժամիջոցները վերածեց հնարավորության և առաջընթաց գրանցեց»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Վենեսուելա կատարած այցի ավարտից հետո չորեքշաբթի առավոտյան ժամանել է Մանագուա՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու նպատակով։
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այդ երկրի մի խումբ երիտասարդների հավաքում ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի Իսլամական հեղափոխության և Նիկարագուայի հեղափոխության միաժամանակյա հաղթանակին և այս երկու հեղափոխությունների փոխազդեցությանը, բարձր է գնահատել երկու երկրներում իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային հերոսներին։
Ռայիսին նշելով, որ անկախության, ազատության և արդարության ձգտումը Իրանի և Նիկարագուայի ժողովրդի հեղափոխությունների ընդհանրություններն են, հավելեց,-«Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում զարգացնել իր հարաբերությունները Նիկարագույաի հետ , հատկապես գիտության և տեխնոլոգիայի ոլորտում»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև կեղծ անվանեց Արևմուտքի ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին պնդումները և ասաց, որ Արևմուտքը հատկապես ամերիկացիները, պետք է հարգեն ժողովրդի քվեների վրա հիմնված համակարգերը, սակայն նրանք հակառակն են անում։
Անդրադառնալով ԻԼԻՊ-ի ստեղծման գործում ամերիկացիների դերին և ահաբեկչության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ Ռայիսին հայտարարեց, որ չնայած նրանք հավակնում են պայքարել ահաբեկչության դեմ, սակայն սպանեցին ահաբեկչության դեմ պայքարի հերոս՝ Հաջ Ղասեմ Սոլեյմանիին:
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան այս արարողությանը, նույնպես անդրադառնալով Իրանի և Նիկարագուայի միաժամանակ տեղի ունեցած հեղափոխություններին, հայտարարեց, որ երկու երկրների հեղափոխությունը ամուր արմատներ ունի գերիշխանության ձգտողների, հատկապես ԱՄՆ-ի դեմ պայքարում, որոնք մշտապես ձգտում են իրենց կամքը պարտադրել ուրիշներին:
Բարձր գնահատելով երկու երկրների ազգային հերոսներին՝ Նիկարագուայի նախագահը դատապարտեց Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատար՝ Հաջ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու ամերիկացիների ոճրագործությունը և ի հարգանք իրանցի հերոսի հիշատակին, մեկ րոպե լռություն հայտարարեց և իր ելույթն ավարտեց «Կեցցե՛ Իրանը և կեցցե՛ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը» կարգախոսով։